211652_close_icon
views-count38710 դիտում article-date 14:40 23-11-2018

Նոր Նորք վարչական շրջանի պատասխանատուները, «մինչև ուղտի ականջից դուրս գան», հերթական ավտոմեքենաներն են մարդաբոյ փոսի «զոհը» դառնալու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Հայկ Մհրյանը զբաղված է իր նախկինի աշխատանքային գործունեության ուսումնասիրություններով՝ իր վարչական շրջանի Վիլյնուսի փողոցում մարդաբոյ փոսը դառել է մի իսկական պատուհաս՝ վարորդների համար։ Այսօր վաղ առավոտից նշված փոսի պատճառով վարորդներն իրենց ավտոմեքենաները կոտրելով՝ հազիվ կարողանում են անցնել այդ հատվածը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյաը, փոսի հարևանությամբ բնակվողներն արդեն կատակում են՝ ասելով. «Ճանապարհային ոստիկանները չեն հասցնում գրանցել հերթական՝ փոսում հայտնված ավտոմեքենայի տվյալները։ Գրանցում, գնում են, նորից հետ են գալիս։ Եթե Նոր Նորքի թաղապետարանի պատասխանատուները կարճ ժամանակում ճանապարհը շողուլի չբերեն, ապա կարելի է էստեղ գաի պոստ դնել։ Մենակ գաին է օպերատիվ աշխատում այս պարագայում այստեղ։ Թաղապետարանից էլ մինչև այսօր ոչ մի խաբար չունենք։ Երևի իրենց չի մտահոգում, հակառակ դեպքում խնդիրը կլուծեին»։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ հատվածով քաղաքապետարանը թույլատրել է, որպեսզի ջրագիծ անցկացնեն, սակայն, ինչպես միշտ, «ունքը սարքելու փոխարեն աչքն է դուրս եկել»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր