2626 դիտում
17:30 21-04-2014
Մեռելներից հարություն առած աղբահանություն. Նոր Նորք վարչական շրջանի պատասխանատուները խոսքից անցան գործի
[b]SHAMSHYAN.com[/b]-ն այսօր ֆոտոռեպորտաժ և տեսանյութ էր հրապարակել, որոնցում երևում էր, թե ինչ բարձիթողի վիճակում են գտնվում Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Բակունցի փողոցի թիվ 3 շենքի մոտ տեղադրված աղբամանները, որոնք հիշեցնում էին մինի աղբանոց:
Հրապարակումից կարճ ժամանակ անց Նոր Նորք վարչական շրջանի պատասխանատուներն օպերատիվորեն արձագանքեցին հրապարակմանը, և աղբի բուրգը պատասխանատուների կողմից արագորեն «ապամոնտաժվեց»:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/11653/]հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը[/url], նայելով կադրերին՝ կարող ես միայն մեկ բան ասել. «Երևանը սիրող պաշտոնյան թույլ չէր տա իր քթի տակ ստեղծել մինի աղբանոց. հավանաբար նրանք գտնվում են խորը Մեռելոցի մեջ»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
5521 դիտում
15:31 17-02-2015
Երևանի քաղաքապետն ու վարչական շրջանի ղեկավարը խոսքից անցան գործի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ