211652_close_icon
views-count19995 դիտում article-date 18:37 25-10-2022

ՇՏԱՊ. Արտակարգ իրավիճակ՝ Վրաստանում. Հայաստանի հազարավոր  քաղաքացիներ 10 օր է, մնացել են ճանապարհին ու պահաջում են, որպեսզի դեսպանը «ուղտի ականջից դուրս գա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներից, ովքեր գտնվում են Վրաստանում։

Մեզ հետ զրույցում քաղաքացիներն ասում  էին. «10 օրից ավելի է, անօգնական վիճակում հայտնվել ենք Վրաստանում։ Տոննաներով գյուղատնտեսական և այլ տիպի մթերքներ ենք տեղափոխում ու Լարսի աշխատակիցների դանդաղկոտության, ինչո՞ւ չէ, նաև քար անտարբերության աշխատանքի արդյունքում ոչ միայն փչանում են բեռները, այլ նաև շատ վարորդներ արդեն մնացել են առանց սնունդի։ Ահազագնել ենք պատկան մարմիններին, բայց ոչ մի արձագանք։ Հայաստանի կառավարությունը ժամանակին ասում էր, թե աշխարհի ցանկացած երկրում հայը պաշտպանված է լինելու։ Եթե ձեր քթի տակ՝ Վրաստանում, ձեր նշանակած դեսպանը ուղտի ականջում քնած՝ չի բարեհաճում գոնե 1 ժամով գա ու տեղում իրավիճակին ծանոթանա, ի՞նչ պաշտպանության մասին է խոսքը։ Պաշտպանություն հասկացություն, համոզվել ենք, ձեր մոտ չկա, միայն լավ, ամպագոռգոռ հայտարություններ եք անում։ Բա ձեր նշանակած դեսպանին մի թեթև բզեք, թող գա ու տեսնի ու ծանոթանա իրավիճակին»։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է այնտեղ գտնվող քաղաքացիների կողմից տրամադրված տեսանյութն ու լուսանկարները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր