211652_close_icon
views-count77372 դիտում article-date 11:30 23-11-2018

Կրակոցներ Երևանում. կա վիրավոր. «Կարմիր բերետները» տաք հետքերով հայտնաբերել են «տաքգլուխներին» և ատրճանակը

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Ոստիկանւթյան Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողները Ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել 3 քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են Երևան քաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ՝ 28-ամյա Ռոբերտ Անդրանիկյանը, Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի բնակիչ՝ 33-ամյա Դավիթ Ղավալյանը և Երևան քաղաքի Գայի պողոտայի բնակիչ՝ 22-ամյա Գարիկ Հովհաննիսյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նշված անձինք Նորագավիթ թաղամասի Արտաշատի խճուղում վիճաբանել են միմյանց հետ, որից հետո Ռ. Անդրանիկյանը իր մոտ եղած ատրճանակից մի քանի անգամ կրակել է Երևան քաղաքի Մազմանյան փողոցի բնակիչ՝ 33-ամյա Ռոման Ղևոնդյանի ուղությամբ, ով, ըստ տեղեկությունների, վնասվածք է ստացել։ Փաստի առթիվ Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «կարմիր բերետավորները» հայտնաբերել են նաև ատրճանակը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր