211652_close_icon
views-count67280 դիտում article-date 14:33 22-11-2018

Արտակարգ դեպք Շիրակի մարզում. բախվել են մարդատար էլեկտրագնացքը և КрАЗ-ը. գնացքում եղել են մեծ թվով քաղաքացիներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ՝ 46-ամյա Արթուր Խաչատրյանի վարած КрАЗ 257 մակնիշի 34 RA 248 համարանիշի և Երեմ Վարդանյանի վարած Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար էլեկտրագնացքը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանաար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Մինաս Մինասյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Անիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Արմեն Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեև են նախապատրաստվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է КрАЗ-ի վարորդը, ով պետք է ճանապարհը չանցներ, մինչև մարդատար գնացքը կանցներ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր