211652_close_icon
views-count4150 դիտում article-date 15:06 12-11-2018

Իգուաինը «Յուվենտուսի» հետ խաղում կարմիր քարտ ստանալուց հետո լացելով է լքել խաղադաշտը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Միլանի» հարձակվող Գոնսալո Իգուաինը Իտալիայի առաջնությունում «Յուվենտուսի» հետ խաղում հեռացվել է խաղադաշտից: Արգենտինացին առաջին խաղակեսում չիրացրեց 11 մ. հարվածը, իսկ երկրորդ խաղակեսում խախտում թույլ տալու համար դեղին քարտ է ստացել: Իգուաինը այդ դրվագում իր դժգոհությունն է արտահայտել և գոռացել մրցավար Պաոլո Մացոլենիի վրա, որից հետո մրցավարը նրան կարմիր քարտ է ցույց տվել: Իգուաինը միանգամից չէ լքել խաղադաշտը, այլ վիճաբանել է Ռոնալդուի և «Յուվենտուսի» այլ խաղացողների հետ: Դրանից հետո նա լացելով հեռացել է հանդերձարան: Նշենք, որ ամռանը «Միլանը» Իգուաինին «Յուվենտուսից» վարձակալել է 18 մլն եվրոյով՝ 54 մլն եվրոյով վերջնական գնելու իրավունքով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր