Բալոտելին վիրավորական վանկարկումների պատճառով «Վերոնայի» հետ խաղում ցանկացել է լքել խաղադաշտը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելին ռասիստական վիրավորանքների է ենթարկվել Իտալիայի առաջնության 11-րդ տուրում «Վերոնայի» հետ խաղի (1:2) ժամանակ:
Հանդիպման 9-րդ րոպեին Բալոտելին գնդակով եզրային դրոշակի մոտ է եղել, այնուհետև կանգնել է և գնդակը վերցնելով ձեռքը, այն հարվածել է տրիբունաների ուղղությամբ:
Դրանից հետո Բալոտելին ուղղվել է դեպի հանդերձարան՝ մրցավարին և թիմակիցներին հայտնելով, որ մտադի չէ վիրավորանքների պատճառով շարունակել խաղը: Սակայն նրան կարողացել են համոզել մնալ դաշտում:
Խաղը դադարեցվել է 4 րոպեով: Հաղորդավարը ստադիոնում հայտարարություն է արել, որտեղ «Վերոնայի» երկրպագուներին կոչ է արել ռասիստական վանկարկումներին վերջ տալ: Սակայն դրանից հետո էլ տրիբունաներից հաճախակի վանկարկումներ են եղել Բալոտելիի հասցեին: