211652_close_icon
views-count3399 դիտում article-date 21:14 16-03-2021

«Լոռիի» ֆուտբոլիստները լքել են խաղադաշտը «Արարատի» հետ հանդիպման մեկնարկում. ՀՖՖ-ի պարզաբանումը

ՀՖՖ-ն հայտարարությամբ է հանդես եկել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրի՝ մարտի 16-ին նշանակված «Արարատ»-«Լոռի ՖԱ» խաղի վերաբերյալ, որը չէր կայացել, քանի որ վանաձորյան թիմի ֆուտբոլիստները մրցավարի՝ խաղի մեկնարկն ազդարարող սուլիչից հետո լքել են խաղադաշտը:

«Հանդիպման պատվիրակը և գլխավոր մրցավարը սպասել են 10 րոպե՝ հնարավորություն տալով «Լոռի ՖԱ»-ի ֆուտբոլիստներին վերադառնալ խաղադաշտ: «Լոռի ՖԱ» ֆուտբոլիստները, առանց «Լոռի ՖԱ» ակումբի կողմից որևէ հիմնավոր պատճառ ներկայացնելու, չեն վերադարձել խաղադաշտ, ինչի հետևանքով էլ հանդիպումը չի կայացել:

Միջադեպի կապակցությամբ, համաձայն ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի հոդված 33-ի կետ 12-ի, կներկայացվի միջնորդություն ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեին, որի նիստի ընթացքում էլ կկայացվի հանդիպման վերաբերյալ վերջնական որոշումը»,- ասվում է ՀՖՖ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր