211652_close_icon
views-count95251 դիտում article-date 00:16 12-11-2018

Արտակարգ իրավիճակ Վերին Լարսում. օրեր շարունակ հայ վարորդները պատանդ են մնացել. քաղաքացիներն ահազանգում են. «Առանց կաշառքի չենք կարողանում հատել սահմանը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 11-ին, [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել հայ վարորդներից, որ Վերին Լարսից մինչև ռուսական սահմանը հսկայական խցանումներ են գոյացել՝ մի քանի կիլոմետր երկարությամբ: Վերին Լարսում խցանումների մեջ գտնվող վարորդներն ու քաղաքացիները [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակցի հետ զրույցում ասում էին. «Արդեն 3-4 օր է, անորոշության մեջ ենք հայտնվել: Չգիտենք ինչ անենք, ում դիմենք: Անգամ սնունդի կարիք ունենք: Մենք վստահ ենք, որ այս բարձիթողի իրավիճակի մեղավորը ռուսական կողմն է: Նրանք են միտումնավոր հայաստանցիներիս համար նման պրոբլեմներ ստեղծում: Իսկ հայկական կողմից ոչ մի օգնություն կամ երաշխիք չենք ստանում: Թողնեք, Հայաստանի կապի և տրանսպորտի նախարարությունը ամպագոռգոռ հայտարարություներ տարածի, թե ամեն ինչ անում են մեր՝ հայաստանցիներիս համար, Վերին Լարսում խնդիրներ չունենալու համար: Եթե այս ձևի եք աշխատելու, վայ մեզ: Ռուսական սահմանապահները մեքենաների հերթը առաջ գցելու համար գումարներ են պահանջում: Միայն այս եղանակով է հնարավոր դուրս պրծնել էս դժոխքից: Հետո էլ Հայաստանի կառավարությունը ասում է, թե կոռուպցիա չկա: Եթե ուզում են համոզվել, թող հայտնի Դերվիշ Բաբայի շորերով գան ու իրենց կաշվի վրա զգան այս «բարդակ» վիճակը: Չնայած, ում ենք ինչ ասում. նրանք բացի տաք կաբինետներից ու փափուկ բազկաթոռներից, ոչինչ չգիտեն»: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր