211652_close_icon
views-count21268 դիտում article-date 11:55 19-11-2015

Լարված իրավիճակ Վերին Լարսում. քաղաքացիներն ահազանգում են, որ 10 օրից ավելի է, գտնվում են բարձիթողի ու արհամարհված վիճակում

Երեկվանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ 10 օրից ավելի է, գտնվում են Վերին Լարսի անցակետում և ճանապարհների մերկասառույցի պատճառով հարյուրավոր բեռնատարների հերթ է գոյացել: Ահազանգողներն ասում են, որ իրենց ապրանքը փչանում է և այդ մասին ահազանգել են նաև պատկան մարմիններին, սակայն «սայլը տեղից չի շարժվում»: «Չգիտենք՝ էլ ում դիմենք: Մեծ թվով մեծահասակներ և անչափահասներ կան, սակայն պատկան մարմինների կողմից արհամարհանքի ենք արժանացել: Ո՞վ պետք է այդ խնդիրները լուծի, չգիտենք»,-ասացին նրանք: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է խնդրի վերաբերյալ ներկայացնել պատկան մարմինների պարզաբանումը:

Նմանատիպ նյութեր