6980 դիտում
10:51 05-09-2014
Լարված իրավիճակ՝ Վերին Լարսում. մթերքով բարձված հայկական բեռնատարներին 8 օր է՝ թույլ չեն տալիս հատել վրաց-ռուսական սահմանը
Քիչ առաջ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի հետ կապ հաստատեց ՀՀ քաղաքացի Հովիկ Իշխանյանը, ով հայտնեց, որ շուրջ 8 օր է՝ Վրաստանի Հանրապետության Դուշետի վարչական շրջանում՝ Վերին Լարս սահմանային անցակետից ոչ հեռու, 300-ից ավելի բեռնատար չեն կարողանում հատել վրաց-ռուսական սահմանը:
Նրա խոսքով՝ բեռնատարները բարձված են սննդամթերքով, մասնավորապես խաղողով, որոնք պետք է հասցվեն Ռուսաստանի Դաշնություն: Բեռնատարների վարորդներին, ովքեր ՀՀ քաղաքացիներ են, ասել են, որ սահմանը ներկա պահին փակ է, քանի որ Վրաստանը Ռուսատսանին կապող ճանապարհը քանդված է: Ողջ մթերքը սկսել է փչանալ, իսկ վարորդները՝ վրդովված են, քանի որ, ըստ Հովիկ Ի.-ի հավաստման, դեպի Ռուսաստանի Դաշնություն մեկնող բոլոր մարդատար ավտոմեքենաներին թույլատրել են հատել վրաց-ռուսական սահմանը, իսկ մթերքով բարձված բեռնատարներին՝ ոչ:
Միևնույն ժամանակ նշեց, որ Ռուսաստանի Դաշնությունից ավտոմեքենաներին թույլատրում են Վրաստանի տարածք մտնել:
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1501 դիտում
11:33 26-12-2024
Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում (տեսանյութ)
937 դիտում
10:22 26-12-2024
ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները. Hetq.am