211652_close_icon
views-count24354 դիտում article-date 23:35 07-11-2018

Արարատի մարզում 29-ամյա վարորդը Nissan-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: ժամը 16:10-ի սահմաններում Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 29-ամյա Արամ Պետրոսյանը իր վարած Nissan Teana մակնիշի 88 PM 881 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվելով՝ հայտնվել դաշտի մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ, Ա. Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկնության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Գաբրիելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր