208493 դիտում
15:17 07-11-2018
Խոշոր ու ողբերգական ավտովթար Գորիս-Կուբաթլի ճանապարհին. ՀՀ ՊՆ բեռնատարը վթարի է ենթարկվել. 4 զինվոր մահացել է, կան վիրավորներ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհի 39 կմ հատվածում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՊՆ համարանիշներով բեռնատար ավտոմեքենան ժամը 12։00-ի սահմաններում Գորիսից դեպի Կուբաթլի ճանապարհին վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 4 զինվոր մահացել է, կան մի քանի վիրավորներ։
Այս պահին դեպքի վայր են ժամանում ՀՀ պաշտպանության նախարարության, ինչպես նաև Ռազմական Ոստիկանության և ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի ծառայողները։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ զինվորներից երկուսը տեղում են մահացել, մեկը՝ հիվանդանոցի ճանապարհին, մեկն էլ՝ հոսպիտալում։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձում է պարզել մահացածների և վիրավորների ինքնությունը։
***
[color=#CC0000]Վթարի հետևանքով զոհվել են ժամկետային զինծառայողներ՝
1.20-ամյա Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը ( 2017/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ)
2. 20-ամյա Հրանտ Արայի Գասպարյանը (2017/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ)
3. 20-ամյա Էդգար Արմենի Հունանյանը (2017/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ)
4. 20-ամյա Դավիթ Բենիամինի Մելքոնյանը (2017/1 զորակոչ, Թալինի ԶԿ):
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Վիրավորները տեղափոխվում են Սիսիանի հոսպիտալ և Գորիսի ԲԿ: Նախնական տեղեկություններով մեկը ունի կոտրվածքներ, ծայրահեղ ծանր վիճակ չկա ոչ մեկի մոտ: Մեքենայում եղել են 21 զինծառայող, որից 19-ը՝ թափքում: 21-ից 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ: Բուժզննումը շարունակվում է»,-գրել է Ա. Հովհաննիսյանը:[/color]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2343 դիտում
16:19 09-11-2018
Արսեն Թորոսյանն այցելել է Գորիս-Կուբաթլի ճանապարհին ավտովթարի հետևանքով վիրավորված չորս զինծառայողներին