211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում․ Գորիսում համակարգչային խաղերի սրահում առաջացած՝ անչափահասների միջև ծագած վիճաբանությունը շարունակվել է դրսում, որին միջամտել են նաև նրանց հայրերը․ կա վիրավոր

views-count13904 դիտում article-date 17:15 11-01-2026
Հունվարի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «քթոսկրերի կոտրվածք հարցականով, թիակի կտրած-ծակած վերք աջից» ախտորոշմամբ «Գորիս» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Տեղում ոստիկանները պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի բնակիչ 43-ամյա Հարություն Զ․-ն է։

 Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղ ՀՀ քր․ օր․-ի 166 հոդ․ 1-ին մասի 1-ին կետի հատկանիշներով քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 2-ին, պարզվել է, որ հունվարի 1-ին ժամը 23։00-ի սահմաններում Գորիս քաղաքի Գուսան Աշոտ փողոցի 25/2 հասցեում գործող Հարություն Զ․-ին պատկանող «Հարություն Զաքարյան» Ա/Ձ համակարգչային խաղերի սրահում, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել Սյունիքի մարզի բնակիչներ 19-ամյա Յուրի Հ․-ի, 15-ամյա Ա․ Հ․-ի, 16-ամյա Ս․ Մ․-ի և Հարություն Զ․-ի որդու 17-ամյա Ա․ Զ․-ի միջև, որը շարունակվել է խաղասրահից դուրս, որին մասնակցել են նաև Հարություն Զ․-ն, Յ․Հ․-ի հայրը, Սյունիքի մարզի բնակիչ 43-ամյա Էրիկ Հ․-ն և Ս․Մ․-ի հայրը, Սյունիքի մարզի բնակիչ 37-ամյա Էրիկ Մ․-ն, որի ընթացքում Հարություն Զ․-ն փայտե մահակով հարվածներ է հասցրել Էրիկ Հ․-ին և Էրիկ Մ․-ին, ինչից հետո Էրիկ Հ․-ն վերցրել է մահակը, հարվածներ հասցրել նրա դեմքին՝ պատճառել քթի կոտրվածքներ, իսկ Էրիկ Մ․-ն իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է վերջինիս աջ թիակին՝ պատճառելով «թիակի կտրած-ծակած վերք աջից» մարմնական վնասվածքը:

Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր