Տոնական օրերին հրավառության հետևանքով արտակարգ դեպքեր են տեղի ունեցել Երևանում և մարզերում․ կան վիրավորներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 1-ի հրավառության հետևանքով հանրապետությունում տեղի են ունեցել մի քանի արտակարգ դեպքեր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 00։50-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության թիվ 27 խումբը «ձախ ձեռքի 4-րդ, 5-րդ մատերի ամպուտացիա» ախտորոշմամբ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել Երևանի բնակիչ 34-ամյա Միքայել Ս․-ին։
Հիվանդանոց մեկնած ՀՀ Ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Դավիթաշեն վարչական շրջանի շենքերից մեկի շքամուտքում տոնական հրավառություն իրականացնելու ընթացքում անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով առաջացած պայթյունից։
Նույն օրը՝ ժամը 01։40-ի սահմաններում, շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «ձախ ձեռնաթաթի վնասվածք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել Երևանի բնակիչ 19-ամյա Ռոբերտ Բ․-ին։
Հիվանդանոց մեկնած ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել են, որ Ռոբերտ Բ․-ն մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 01։10-ի սահմաններում, նշված հասցեում Ամանորի կապակցությամբ պատշգամբից հրավառություն կատարելու ժամանակ՝ հրավառ նյութը ձեռքի մեջ պայթելու հետևանքով։
Նույն օրը՝ ժամը 00։20-ին, «Արարատ» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնում ահազանգ է ստացվել, որ «ստորին շրթունքի քերծվածք, ձախ դաստակի առաջին, երկրորդ մատների պայթունածին պատռված վերքեր, ջերմային այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է բերվել մի քաղաքացի։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 52-ամյա Կարապետ Ն․-ն է, ով վնասվածքները ստացել է իրենց գյուղում՝ տան բակում պայթուցիկի (ճայթուկ) պայթյունի հետևանքով։
Նույն օրը «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ դաստակի ջնջխված վերք» ախտորոշմամբ՝ ժամը 00։30-ի սահմաններում, իրենց մոտ է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ 44-ամյա Արմեն Ս․-ն։
Հիվանդանոց մեկնած ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 00։10-ի սահմաններում, Արմեն Ս․-ն իր տան պատուհանից հրավառություն կատարելու ժամանակ ձեռքին եղած հրագործական միջոցի (սայլուտ) պայթելու հետևանքով ստացել է վնասվածքներ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված բոլոր դեպքերով համայնքային ոստիկանության տարածքային բաժիններում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են տարածքային քննչական բաժիններ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։