211652_close_icon
views-count1807 դիտում article-date 12:06 03-11-2018

Նախագահի աշխատակազմը հաջորդ տարվա համար ակնկալում է 741 մլն դրամով պակաս բյուջետային միջոցներ

ՀՀ նախագահի աշխատակազմը հաջորդ տարվա բյուջեի համար, այս տարվա համեմատ 741 մլն դրամով ավելի պակաս բյուջետային հայտ է ներկայացրել: 2019թ.-ի բյուջեի համար նախատեսված է 1 մլրդ 183 մլն 834 հազար դրամ: «[url=https://armenpress.am/arm/news/953228.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 2-ին ԱԺ-ում 2019 թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը: «Հաջորդ տարվա համար նախատեսված է 1 մլրդ 183 մլն 834 հազար դրամ բյուջե: Դա այս տարվա փաստացի բյուջեի 61.5 տոկոսն է: Այսինք՝ մենք 741 մլն դրամով պակաս բյուջետային հայտ ենք ներկայացրել: Նվազեցումները հիմնականում հետևյալ հիմնավորումներով են՝ աշխատողների աշխատավարձերի և հավելավճարների հոդվածով: 532 մլն դամով պակաս գումար է պլանավորվել հաջորդ տարվա համար, քանի որ այս տարվա բյուջեն պլանավորված է 180 հաստիքով: Էներգետիկ ծառայությունների մասով ունենք երեսունվեց միլիոն դրամ: Հաշվի առնելով, որ Airbus օդանավը, որը նախկինում սպասարկում էր նախագահին, հանվել է նախագահի աշխատակազմի հաշվեկշռից, պակասեցվում է նաև դրա պահպանման և գործողումների համար նախատեսված մոտ երկու հարյուր մլն դրամ գումարը »,-ներկայացրեց Տարասյանը: Տրանսպորտային միջոցների վառելիքի հատկացման չափաբաժինները ևս կրճատվել են՝ մոտ տասը միլիոն դրամի չափով: Ավելացում ունեն միայն մեկ տողով՝ մոտ հինգ միլիոն դրամի մասնագիտական ծառայության հոդվածի համար: Դա նախատեսել են անձնակազմի վերապատրաստման համար: Տարասյանը հիմնավորեց, որ այն գումարը, որը նախատեսված է հաջորդ տարվա համար, ուղղված է կանոնադրական խնդիրների իրականացմանը, այն է՝ Սահմանադրությամբ վերապահված նախագահի լիազորությունների պատշաճ իրականացումը: Եվ կանոնադրությամբ նախագահի աշխատակազմին վերապահված է ԱԺ-ի կողմից ընդունված օրենքների վավերացման գործընթացի կազմակերպումը, կառավարության աջակցության միջազգային պայմանագրերի կնքման կազմակերպումը, զինված ուժերի և այլ բարձրագույն հրամանատարական կազմի նշանակման և ազատման կազմակերպումը և այլն:

Նմանատիպ նյութեր