1098 դիտում
16:28 09-11-2020
ԿԳՄՍ նախարարությանը հաջորդ տարվա պետբյուջեից կհատկացվի 2 մլրդ դրամով պակաս գումար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2021-ի պետբյուջեից կհատկացվեն ավելի քիչ գումար, քան հատկացվել էր 2020-ին:
«[url=https://armenpress.am/arm/news/1034401.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը:
«Մեր 2021-ի բյուջեն շուրջ 2 մլրդ դրամով ավելի քիչ է՝ այս տարվա բյուջեից: Իրականության մեջ ՄԺԾԾ (Միջնաժամկետ ծախսային ծրագիր) հայտով մեր ներկայացրած բյուջեից այն պակաս է շուրջ 20 մլրդ դրամով: Դա պայմանավորված է համավարակով բյուջեի սղությամբ, նաև նրանով, որ շատ զանգվածային միջոցառումներ թե Հայաստանում, թե արտերկրում հետաձգվել կամ չեղարկվել են՝ օբյեկտիվ պատճառներով»,- ասաց Մարտիրոսյանը:
Նա ներկայացրեց այն ծրագրերը, որոնցում հատկացումների վերանայումներն էական են: «Մեծ նվաճումների սպորտում» կա 10.5 տոկոս աճ, ինչը կապված է շահառու խմբի ընդլայնմամբ: Դա մասնավորապես կապված է օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրներին տրամադրվող պատվովճարների չափի և շահառուների թվի ավելացման հետ:
Նախնական և միջին արհեստագործական մասնագիտական կրթության մեջ անվճար տեղերի թվի կրճատմամբ կատարվել են վերանայումներ, նվազում է եղել ավելի քան 1 մլրդ դրամի չափով: «Դա պայմանվորված է նրանով, որ առանձին մասնագիտությունների դեպքում վճարովի տեղերի հանդեպ կա պահանջարկ: Հետևաբար, դրանք կարող են տրամադրվել նաև վճարովի հիմունքով: Կինեմատոգրաֆիայի ծրագրում արվել է նվազեցում՝ 15.2 տոկոս»,-ասաց փոխնախարարը:
Նախարարության 2021-ի պետբյուջեից կհատկացվի 177.6 մլրդ դրամ:
Նմանատիպ նյութեր
626 դիտում
14:56 03-11-2020
Հաջորդ տարվա պետբյուջեից ՏԿԵ նախարարությանը կտրամադրվի ավելի քան 210 մլրդ դրամ
1135 դիտում
15:55 07-11-2022
2023 թ. գյուղոլորտին կհատկացվի 37 մլրդ 905 մլն դրամ, որը շուրջ 6 մլրդ դրամով ավելի է ընթացիկ տարվա համեմատ
1666 դիտում
23:33 08-06-2023
ԿԳՄՍ նախարարությանը գումար կհատկացվի Արմեն Սաֆարյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով
Այս բաժնից
838 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
901 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
901 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան