211652_close_icon
views-count41183 դիտում article-date 18:59 25-10-2018

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. մրրիկը տակնուվրա է արել քաղաքացու անասնագոմի տանիքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարալանջ գյուղում ուժեղ քամու հետևանքով անասնագոմի տանիքը պոկվել է: Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ժամանել են Ապարանի թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ հերթափոխի պետ Ահարոն Հարությունյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում անասնագոմի սեփականատեր Արծրուն Պողոսյանն ասում էր. «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում: Մրրիկ էր, ինչ էր, չհասկացա, 2 րոպեյվա ընթացքում անասնագոմի տանիքը վերցրեց ու շուռ տվեց: Միակ սփոփանքը նա է, որ լավ է այդ պահին աշխատակիցները դրսում չեն եղել: Մոտավոր հաշվարկներով 2.5 միլիոնի վնաս եմ կրել: Վարկով վերցրել եմ, աշխատատեղեր եմ ստեղծել ու մի քանի ընտանիքներ յոլա էինք գնում: Իմ խնդրանքն է Արագածոտնի մարզպետին, Ապարանի քաղաքապետին, որպեսզի սատար կանգնեն, գոնե օգնության ձեռք մեկնեն: Վարկով վերցրել ու ստեղծել էի այս փոքիկ ֆերման, բայց բնությունը իր չար կատակն արեց»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ անասնագոմում այս պահին գտնվող բոլոր խոշոր եղջերավոր անասունները հայտնվել են բաց երկնքի տակ ու եթե մարզպետարանն ու քաղաքապետարանը բարի կամք դրսևորեն, գյուղացին անօգնական չի մնա: Ա. Պողոսյանը տեղեկացրեց նաև, որ արդեն այցելել են Արագածոտնի մարզպետարանի և Ապարանի քաղաքապետարանի համապատասխան վարչության ու բաժնի պատասխանատուները, ովքեր տեղում իրավիճակին ծանոթանալով և նկարահանություն կատարելուց հետո հեռացել են: Գյուղացիներն էլ ասում էին, որ հուսով ենք այդ նկարները ձևական չնկարվեցին, այլ իրոք գյուղացու մատից փուշը կհանեն, վերքին էլ դարման կլինեն: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր