35063 դիտում
22:39 01-10-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. Ֆերիկ գյուղում անասնագոմի տանիքը փլուզվել է. կան սատկած կենդանիներ, մի քանիսին էլ վերամբարձ կռունկով դուրս են բերել անասնագոմից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆերիկ բնակավայրում անասնագոմի տանիքը փլուզվել է և ընկել խոշոր եղջերավոր անասունների վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի և դասակի հրամանատար Արա Պողոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վլադիմիր Բադիշյանն ու Արթուր Թոխատյանը։
Պարզվել է, որ անասնագոմի տանիքի փլուզման հետևանքով 2 անասուն սատկել է, իսկ մի քանի խոշոր եղջերավոր անասունների գյուղացիները, փրկարարներն ու պարեկները վերամբարձ կռունկով դուրս են բերել անասնագոմից։
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+