11670 դիտում
18:29 24-10-2018
Ճապոնացի վազորդուհին մարաթոնի ժամանակ կոտրել է ոտքը և չոքեչոք հասել եզրագծին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արտառոց դեպք է գրանցվել Ճապոնիայում՝ «Արքայադուստր Էկիդեն» թիմային մարաթոնի մրցավազքի ժամանակ:
Ճապոնացի վազորդուհի Ռեյ Իիդային իր փուլի եզրագիծը հասնելու համար ընդամենը 200 մետր է մնալուց եղել, երբ կոտրել է ոտքը: Սակայն նա դուրս չի եկել վազքուղուց և մինչև եզրագիծը չոքեչոք հասել:
Չնայած լուրջ վնասվածքին, մարզուհին համառորեն շարժվել է դեպի եզրագիծ՝ քրքրված և արյունոտված ծնկներով: Նրա թիմակիցը, որը պետք է ընդուներ էստաֆետը, չէր կարողացել զսպել արցունքները:
Եզրագիծը հատելուց հետո Ռեյին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ ախտորոշել են կոտրվածքը: Ապաքինումը կտևի 3-4 ամիս:
Տեղի ունեցածը մեծ արձագանք է գտել Ճապոնիայում: Ճապոնացիներին հուզել է աղջկա համառությունը, նրանք նաև զայրացել են մարաթոնի կազմակերպիչների վրա, որ Ռեյին թույլ են տվել վնասվածքով 200 մետր ճանապարհ անցնել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3341 դիտում
18:51 21-06-2019
Դոպինգի համար որակազրկված քենիացի վազորդուհին տղամարդ է դուրս եկել
4675 դիտում
13:48 25-01-2015
Տատա Սթիլ մրցաշարը մոտենում է եզրագծին
7810 դիտում
19:00 17-09-2015
Հոսանքի թանկացման պայքարը մոտենում է եզրագծին
Այս բաժնից
610 դիտում
22:53 23-04-2024
Հայաստանը ներկայացնող 3 բռնցքամարտիկներ առնվազն բրոնզե մեդալ են ապահովել Եվրոպայի առաջնությունում
556 դիտում
10:05 23-04-2024
Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից