Դոպինգի համար որակազրկված քենիացի վազորդուհին տղամարդ է դուրս եկել
Քենիացի թեթևատլետուհի Շիյես Չեպկոսգեյը, որը 2017 թվականին որակազրկվել էր արգելված խթանիչներ օգտագործելու համար, տղամարդ է եղել: Կեղծիքը պարզել են բանտի աշխատակիցները:
Չեպկոսգեյը հունիսի 14-ին ձերբակալվել էր այն բանից հետո, երբ քենիական հիվանդանոցներից մեկում ներկայացել էր որպես բուժքույր: Խարդախությունը բացահայտվել է բժիշկների կողմից:
Նրան տեղափոխել են մեկուսարան, որտեղ էլ պարզվել է, որ իրականում ձերբակալվածը տղամարդ է: Բուժզննումից հետո այդ ենթադրությունը հաստատվել է:
Չեպկոսգեյը իր մոտ ունեցել է անձը հաստատող փաստաթղթեր, անձնագիր և ID Քարտ: «Այո, ես տղամարդ եմ: Բայց երբ սկսեցի սպորտով զբաղվել, փաստաթղթերում նշեցի, որ կին եմ», խոստովանել է նա հարցաքննության ժամանակ:
Շիյես Չեպկոսգեյ անունով մարզուհին 2016 թվականին չորս տարով որակազրկվել էր, երբ Մալայզիայում կայացած մարաթոնի վազքարշավից հետո նրա արյան փորձանմուշում հայտնաբերվել էին տեստոտերոնի և անդրոստերոնի հետքեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Meet Kenyan man Hillary Kiprotich aka Shieys Chepkosgei who had pretended to be & identified as a woman, going unnoticed for the longest period ever. pic.twitter.com/SUFmORXUeo
— NT.co.ke (@NtKenya) June 19, 2019