80866 դիտում
23:49 22-10-2018
Արտակարգ դեպք Երևանում. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի 33-ամյա բժիշկն ու նրա ընկերները կասկածվում են 49-ամյա քաղաքացուն դաժան ծեծի ենթարկելու մեջ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել հոկտեմբերի 20-ին Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ստացված ահազանգի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կենտրոնից հայտնել էին, որ «կրծքավանդակի բութ վնասվածք, աջից 7-րդ, 8-րդ կողերի կոտրվածք, քթոսկրերի կոտրվածք, թոքերի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են , որ վիրավորը Երևան քաղաքի Նիզամու փողոցի բնակիչ, 49-ամյա Ջանիկ Եղիազարյանն է, ով բժիշկների հայտարարությամբ՝ ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է հատուկ բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել իրենց շենքի բակից, որտեղ մի խումբ անձանց կողմից ծեծի է ենթարկվել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ջ. Եղիազարյանին իր ընկերների հետ ծեծի է ենթարկել Երևան քաղաքի Մանանդյան փողոցի բնակիչ, 33-ամյա Վիլեն Սիրեկանյանը:
Վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ կատարվածի մասին բացատրություններ տալուց հետո ազատ է արձակվել:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Վ. Սիրեկանյանի ընկերների ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. Սիրեկանյանը աշխատում է Սուրբ Գրիբոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15637 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»