211652_close_icon
views-count106297 դիտում article-date 17:03 05-01-2019

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. ամուսինը, ամուսնու հայրն ու մայրը կասկածվում են 31-ամյա հարսին դաժան ծեծի ենթարկելու մեջ. հարսը տեղափոխվել է հիվանդանոց

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ Սյունիքի մարզի Վերիշեն գյուղից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժի պետի տեղակալ Բախտագյուլյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը նույն գյուղի բնակիչ, 31-ամյա Օ. Դ-ն է: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վերջինս ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու, քանի որ գտնվում է իրենց հսկողության տակ: Գորիսի ոստիկանները պարզել են, որ Օ. Դ-ին ծեծի է ենթարկել ամուսնու հայրը՝ 55-ամյա Զ. Ջ-ն, նրա կինը՝ 54-ամյա Ն. Հ-ն: Ոստիկանները պարզել են նաև, որ մինչ այդ տեղի է ունեցել ընտանեկան հարցերի շուրջ վիճաբանություն, որի ժամանակ մասնակիցներից մեկը գործի է դրել կոշիկ հագնելու թիակը: Փաստի առթիվ ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Ոստիկանությունը ունի կասկածներ, որ վիճաբանություն-ծեծկռտուքի մասնակից է եղել նաև Օ. Դ-ի ամուսինը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ կասկածյալներն էլ Ոստիկանությունում հայտնել են, որ միջադեպը հրահրել է հարսը, ով ծեծի է ենթարկել իրենց։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր