211652_close_icon
views-count11550 դիտում article-date 18:17 19-10-2018

Ներողություն եմ խնդրում, բայց հորս նյարդերը տեղի են տալիս, երբ տեսնում է, որ դստերն ամեն օր վիրավորում և սադրում են. Դիանա Գասպարյան. Tert.am

Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքից քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանը, ներողություն է խնդրում մարտիմեկյան քաղբանտարկյալ, նախկին ազատամարտիկ Գևորգ Մանուկյանից նրան սպառնացող հոր խոսքերի համար, բայցև հասկանում է նրա վրդովմունքի ու նյարդային վիճակի պատճառը: «Նյարդերը կարող են տեղի տալ, երբ տեսնում է, թե դստերն ինչպես են ամեն օր վիրավորում, սադրում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Դիանա Գասպարյանը: Նա հավելեց, թե տեղյակ չի եղել ու, բնականաբար, հորը նման բան չի խնդրել ու անձամբ պատրաստ է ազատամարտիկ Գևորգ Մանուկյանից ներողություն խնդրել: Այլ պարզբանումներ Էջմիածնի քաղաքապետի թեկնածուն չտվեց՝ ասելով, որ քարոզարշավի վերջին օրն է, իր րոպեները հաշված են: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/10/19/diana-gasparyan/2823064]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր