Գյումրիում նյարդերը տեղի են տալիս. բախումներ գերիների հարազատների և ոստիկանների միջև. գերիների հարազատները թույլ չեն տալիս աշխատակիցներին տուն գնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Շիրակի մարզպետարանը շարունակում է փակ մնալ, գերիների հարազատները թույլ չեն տալիս աշխատակիցներին տուն գնալ։ Այս մասին տեղեկացնում է Sputnik Արմենիայի՝ Գյումրիում աշխատող թղթակիցը։
Տեսանյութը՝ News.am-ի
Իրավիճակը բավականին լարված է։ Հարազատների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել։ Քաշքշուկի հետևանքով կոտրվել է մարզպետարանի մուտքի դռան ապակին: Ըստ ծնողների՝ ոստիկանները փորձել են բռնի ուժով իրենց դուրս բերել մուտքի մոտից, դրա ժամանակ էլ կոտրվել է մարզպետարանի դռան ապակին:
Մարդիկ պահանջում են հանդիպում վարչապետի, փոխվարչապետի և պաշտպանության նախարարի հետ, որպեսզի հստակ պատասխան ստանան իրենց որդիների վերադարձի գործընթացի վերաբերյալ:
Մանրամասներն՝ այստեղՏեսանյութը՝ News.am-ի