Գրացիանո Պելլե. Ներողություն եմ խնդրում, բայց ես չէի սադրում Նոյերին. տեսանյութ
Իտալիայի հավաքականի հարձակվող Գրացիանո Պելլեն ներողություն է խնդրել 11 մետրանոցից իր վրիպման համար` Գերմանիայի հետ ¼ եզրափակիչ [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/03/89500/]խաղից[/url] հետո հարվածաշարի ժամանակ:
«Խիստ հիասթափված եմ և ցանկանում եմ բոլոր իտալացիներից ներողություն խնդրել: Բայց ոչ ոք չպետք է ասի, թե ես հարվածն իրացնելիս փորձել եմ սադրել Նոյերին: Կարծում եմ, որ նա նույնիսկ չի նկատել:
Իմ ժեստով ես ընդամենը ցանկանում էի Նոյերին ասել, որ նա դարպասի կենտրոնում կանգնի: Նա շարունակում էր այս ու այն կողմ շարժվել, և ես ցանկանում էր, որ նա հանգիստ լինի:
Խաղից հետո Մանուելը ինձ ողջունեց և ասաց, որ ես հիանալի խաղացող եմ», ասել է Պելլեն: