3266 դիտում
21:40 05-10-2018
«Առաջնորդություն-հաջողության բանալի» ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած երիտասարդների համար հոկտեմբերի 6-ը կլինի սպորտային
«Առաջնորդություն-հաջողության բանալի» (Leadership-Key to Success) ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած երիտասարդների համար հոկտեմբերի 6-ը կլինի սպորտային:
Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոնում (նախկին «Միկա» մարզադահլիճ) տեղի կունենա 6 երկրներից (Նիդեռլանդներ, Ավստրիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, Ռուսաստան) Երևան ժամանած երիտասարդների հանդիպումը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի հետ, որին կմասնակցեն նաև Եվրոպայի չեմպիոն, մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը, աշխարհի չեմպիոններ, ծանրորդ Նազիկ Ավդալյանը, ըմբիշ Վաղինակ Գալուստյանը և մարզաշխարհի այլ ներկայացուցիչներ: Նույն վայրում տեղի կունենա ճանաչողական հանդիպում Պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ֆեդերացիայի անդամների հետ, կկազմակերպվեն համատեղ մարզական խաղեր և բացօթյա մարզումներ:
Միջոցառումը կմեկնարկի ժամը 12:00-ին:
[b]Աստղիկ Մարտիրոսյան
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
մամուլի քարտուղար[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
511 դիտում
20:21 25-04-2024
ՀՀ ԳԱԱ-ն և Աթենքի ակադեմիան համագործակցության հուշագիր են ստորագրել
883 դիտում
20:10 25-04-2024
Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է
511 դիտում
20:08 25-04-2024
Կիևում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում