211652_close_icon
views-count997 դիտում article-date 20:43 29-03-2023

Երևանի սպորտային շունչը բացվում է մարզադաշտերի և սպորտային համալիրների կառուցմամբ և հիմնանորոգմամբ․ Տիգրան Ավինյան

Երևանի սպորտային շունչը բացվում է յուրաքանչյուր վարչական շրջանում մարզադաշտերի և սպորտային համալիրների կառուցմամբ և հիմնանորոգմամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոցում 11 օլիմպիական մարզաձև է ուսուցանվում: Մարզադպրոցն այժմ հիմնանորոգվում է համայնքային միջոցներով, և արդեն իսկ իր հարկի տակ է ընդունում 1000-ից ավել մարզիկներ, իսկ հաջորդ տարի, երբ ավարտված կլինեն 7 մարզադահլիճների և լողավազանի հիմնանորոգման աշխատանքները, այդ թիվը կհասնի 1500-ի:

Մեր նպատակն է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները պահպանելու պատանի մարզիկների ձգտումը դեպի մեծ սպորտ, որտեղ այս պատանի սերունդը բոլորիս պարգևելու է բազմաթիվ սպասված հաղթանակներ», - գրել է նա` կից հրապարակելով լուսանկարներ Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց կատարած այցից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր