211652_close_icon
views-count13379 դիտում article-date 22:54 11-09-2018

Զենք-զինամթերքի կամովին հանձնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կոչին ընդառաջ սույն թվականի սեպտեմբերի 10-ին քաղաքացի Գ․Գ․-ն զանգահարել է ՌՈ աշխատակցի և հայտնել է, որ իր տանը ապօրինի պահվող զենք-զինամթերքը ցանկանում է կամովին հանձնել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցներին, քանի որ վստահում է այդ կառույցին և ցանկանում է, որ այդ զենք-զինամթերքը հետագայում ծառայի ՀՀ բանակին։ Գ․Գ․-ի բնակարան են այցելել ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցներ, որտեղ Գ․Գ․-ն ներկայացրել և կամովին հանձնել է մեկ հատ AKC 74 տեսակի ինքնաձիգ, թվով 5 հատ ինքնաձիգի պահեստատուփեր, թվով 270 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ, 27 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներ, 2 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ, 1 հատ 12,7 մմ տրամաչափի փամփուշտ, ինչպես նաև յուղման և պիտույքների պահունակ։ Քաղաքացի Գ․Գ․-ն բացատրություն է տվել այն մասին, որ նշված զենք-զինամթերքը 1994թ-ին իր հետ բերել է Քարվաճառի ազատագրման մարտերից հետո։ Ծանուցում․ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 5-րդ կետի, նշված առարկաները կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր