211652_close_icon
views-count5903 դիտում article-date 20:38 12-03-2017

Զենք-ռազմամթերքի կամովին հանձնում՝ Ասկերանի, Հադրութի և Շուշիի շրջբաժիններում

Մարտի 10-ին Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի բնակիչ, 1975թ. ծնված Գ. Մ-ն ոստիկանության շրջբաժնում կամովին հանձնել է 1 թմբուկավոր ատրճանակ, 2 հատ նռնակ և տարբեր տրամաչափի 54 փամփուշտ: Մարտի 10-ին Հադրութ քաղաքի Կասպարովի փողոցի թիվ 6 շենքի N բնակարանի բնակիչ, 1987թ. ծնված Լ. Օ-ն ոստիկանության շրջբաժնում կամովին հանձնել է ժանգոտված վիճակում խոշոր տրամաչափի 1 գնդացիր: Մարտի 10-ին Շուշի քաղաքի Վարանդա փողոցի թիվ 2 շենքի N բնակարանի բնակիչ, 1963թ. ծնված Ա. Մ-ն ոստիկանության շրջբաժնում կամովին հանձնել է «Շմայսեր» տիպի 1 ինքնաձիգ:

Նմանատիպ նյութեր