211652_close_icon
views-count57576 դիտում article-date 12:18 07-09-2018

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 24-ամյա վարորդը УАЗ-ով մոտ 150 մետր գլորվելով հայտնվել է ձորում. նրան տեղափոխել են հիվանդանոց, մեքենան վերածվել է մետաղե ջարդոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում Ալավերդի-Օձուն ավտոճանապարհի ոլորաններում Օձուն գյուղի բնակիչ՝ 24-ամյա Ժորա Մոսինյանը իր վարած УАЗ 315195 մակնիշի 30 XX 707 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բետոնե հատվածին և մոտ 150 մետր գլորվել ձորը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ժ. Մոսինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն։ Դեպի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Արտակ Դանիելյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև նույն վաշտի հետաքննիչ Սարգիս Եգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր