211652_close_icon
views-count153790 դիտում article-date 16:00 04-02-2021

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ 26-ամյա վարորդը Mercedes-ով, մոտ 90 մետր գլորվելով, հայտնվել է ձորում․ կա վիրավոր․ ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 2-ին Շիրակի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով։ Ժամը 12։15-ի սահմաններում Կրասար գյուղի բնակիչ 26-ամյա Մանուկ Հովհաննիսյանը, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 141 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 90 մետր մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել ձորում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ․Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Պետրոս Պետրոսյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր