211652_close_icon
views-count81545 դիտում article-date 13:38 05-09-2018

Արտակարգ դեպք Երևանում. Ներքին Շենգավիթ թաղամասից «Սուրբ Աստվածամայր», «Աստղիկ» և «Էրեբունի» բժշկական կենտրոններ են տեղափոխվել դանակահարված քաղաքացիներ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, ժամը 02։05-ի սահմաններում՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնից, իսկ ժամը 04։50-ի սահմաններում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնի ահազանգեր են ստացվել, որ նշված բժշկական կենտրոններ սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից Երևանի 1-03 շտապօգնության բրիգադները իրենց մոտ են տեղափոխել քաղաքացիների։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շենգավիթի ոստիկանները պարզել են՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Ներքին Շենգավիթ թաղամասի բնակիչ՝ 31-ամյա Արամ Օհանջանյանը՝ «աջ ազդրի պատռված վերք» ախտորոշմամբ, «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն թաղամասի բնակիչ՝ 53-ամյա Առաքել Առաքելյանը՝ «որովայնի շրջանի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ, «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն թաղամասի բնակիչ՝ 29-ամյա Գառնիկ Խաչատրյանը։ Հիվանդանոցներ են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Փարվանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հիվանդանոցներւմ ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ նշված անձինք ի վիճակի չեն կատարվածի մասին հաղորդում և բացատրություն տալու, քանի որ գտնվում են իրենց հսկողության տակ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող առարկաները հայտնաբերելու։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր