91623 դիտում
21:53 30-08-2017
Արտակարգ դեպք Երևանում. 2 եղբայրները դանակահարված վիճակում տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում Աստղիկ բժշկական կենտրոնից Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ որովայնի շրջանի կտրած վերք ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Շահբազյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև նույն բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչներ, 35-ամյա Արթուր Պողոսյանը և 33-ամյա Արսեն Պողոսյանը:
Վերջիններս ոստիկաններին հայտնել են, որ մարմնական վնասվածքները ստացել են Անդրանիկի փողոցի 127 շենքի բակում՝ իրենց անծանոթ անձանց կողմից:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նրանք ի վիճակի չեն կատարվածի մասին տեղեկություններ հայտնել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հարազատ եղբայրներ են:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
67227 դիտում
10:47 09-09-2018
Արտակարգ դեպք Երևանում. Մալաթիայի 121 դպրոցի մոտից 3 դանակահարված քաղաքացի տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն
35307 դիտում
11:15 23-01-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում. դանակահարված ու ծեծված՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի