211652_close_icon
views-count227572 դիտում article-date 23:40 28-08-2018

Կրակոցներ Կոտայքի մարզում. Ձորաղբյուրում հարձակվել են Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ . ԼՐԱՑՎԱԾ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 3 հոգի՝ զինված ինքնաձիգերով, Ձորաղբյուրում հարձակվել են դատական համակարգի հայտնի դեմք Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կան վիրավորներ, այդ թվում՝ Ա. Մկրտումյանը։ Այս պահին Ձորաղբյուր են ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետերը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են դեպքի հանգամանքներն ու վիրավորների ինքնությունը։ Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում մեծ թվով քննիչներ և տան բակում ու գլխավոր մուտքի դիմաց հայտնաբերվել են մեծ թվով ինքնաձիգից արձակված պարկուճներ։ [b]***[/b] [b]29. 08.18[/b] [b]Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ քննիչները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են 16 հատ 7.62 տարամաչափի պարկուճներ, «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, սպորտային պայուսակ, որի մեջ եղել է կպչուն ժապավեն և լինգ: Տան սեփականատեր, Երևանի բնակիչ, 30-ամյա Գոռ Մկրտումյանն ու նրա հայրը՝ Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 10 հասցեի բնակիչ, 58-ամյա Արման Մկրտումյանը, տանն են եղել, երբ տանը տեղադրված տեսախցիկով նկատել են, թե ինչպես են նշված անձինք դարպասի և պարսպի վրայով թռնելով՝ ներխուժում իրենց տուն: Հայր և որդի Մկրտումյանները դիմադրություն են ցույց տալիս և Գ. Մկրտումյանը իր անվամբ, օրինական հաշվառված «Վալտեր» տիպի գազային ատրճանակով կարողանում է վնասազերծել ճիվաղներից մեկին,ով ձեռքին ունեցել է ինքնաձիգ: ճիվաղները, տեսնելով, որ իրենց հանցակից ընկերը վնասազերծվել է, դիմում են փախուստի: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վնասազերծված ճիվաղը Գյումրի քաղաքի բնակիչ, 42-ամյա Հովհաննես Ռիժենկոն է, ով 20 օր առաջ է Ռուսաստանից վերադարձել Հայաստան: Նա սպորտսմեն է: Հ. Ռիժենկոն քննիչ ի որոշմամբ ձերբակալվել է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնակում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Հ. Ռիժենկոյի հանցակից 2 ընկերներին հայտնաբերելու ուղղությամբ:[/b] [b]Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանն է[/b] [img]http://st0.shamshyan.com/editor/0435410001535525971629559.jpg[/img] [b]Մկրտումյանների կողմից վնասազերծված, ձերբակալված 42-ամյա Հովհաննես Ռիժենկոն է[/b] [img]http://st0.shamshyan.com/editor/0233419001535526001587448.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Մանրամասները դիտեք առաջիկա կիրակի` «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին[/color]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր