211652_close_icon
views-count43858 դիտում article-date 11:20 27-08-2018

Վայոց Ձորի մարզում առաջացած խոշոր հրդեհը սկսվել է դատախազին պատկանող ռեստորանային համալիրի հարակից տարածքից. պատճառը եղել է 28–ամյա քաղաքացու սուրճ եփելը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օգոստոսի 25-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ֆոտոռեպորտաժ էր ներկայացրել Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած խոշոր հրդեհի վերաբերյալ, ինչի հետևանքով մոտ 20 հեկտար տարածությունում կրակը գրեթե ոչնչացրել էր մեծ թվով ծառեր ու խոտածածկ տարածք: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները պարզել են, որ կրակը բռնկվել է «Վիկտորիա» ռեստորանային համալիրի հարակից տարածքում՝ չոր խոտածածկ տարածքում առաջացած կրակից: Պարզվել է, որ Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Անդրանիկ Մուշեղյանը սուրճ եփելու նպատակով կրակ է վառել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել նրան պատկանող հողատարածքում և այն տարածվել է Զառիթափ վարչական շրջանին պատկանող «ԲՆԱ» կոչվող տարածք, ինչի հետևանքով էլ այրվել է չոր խոտածածկն ու գիհի և այլ ծառատեսակներ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հրդեհված տարածքի և պատճառված նյութական վնասի չափը պարզվում է, իսկ ոստիկանության Վայքի բաժնում էլ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Վիկտորիա» ռեստորանային համալիրը պատկանում է Վայոց Ձորի մարզի դատախազներից մեկին և Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Վայոց Ձորի նախկին մարզպետ Սամվել Սարգսյանին: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/08/25/1103803/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 26-ին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Վայոց ձորի մարզում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության (վարչության պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Հակոբ Սարգսյանի, նույն վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Հարություն Մարգարյանի, Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փրկարար ծառայության մայոր Ռուստամ Զոհրաբյանի գլխավորությամբ) Վայքի և Ջերմուկի հրշեջ-փրկարարները, ոստիկանության Վայքի բաժնի 25 ծառայողներ, ինչպես նաև Վայքում տեղակայված ՀՀ Պաշտպանության նախարարության N զորամասի 30-ից ավելի զինծառայողներ, Վայոց ձորի մարզպետարանի համապատասխան վարչությունների ծառայողներ՝ մարզպետ Արագած Սաղաթելյանի գլխավորությամբ, և ՀՀ բնապահպանության նախարարության ու անտառտնտեսության 25-ից ավելի աշխատակիցներ պայքարում էին Երևան-Մեղրի ավտոճանապարհի 143 կմ հատվածում՝ Զառիթափի համայնքում առաջացած խոշոր հրդեհի տարածման ու կանխման դեմ: Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ ըստ նախնական տեղեկությունների, կրակը տարածվել էր 20 հեկտար տարածքում, և ամբողջովին այրվել ու մոխրակույթի է վերածվել ավելի քան 100 գիհի տեսակի ծառ, ավելի քան 25 պտղատու ծառեր, սակայն հրշեջների, քաղաքացիների, ոստիկանության ու զինծառայողների անձնուրաց աշխատանքների արդյունքում մեծ թվով ծառեր փրկվել են կրակի ճիրաններից: Մյուս թևում կրակի տարածման դեմ պայքարում էին հրշեջները, ոստիկաններն ու զինվորները՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ուժերի վարչության պետ, փրկարար-առայության փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր