211652_close_icon
views-count976 դիտում article-date 10:11 05-09-2026

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Կոտայք գյուղում բախվել են «Mercedes C»-ն և «Mercedes E»-ն․ կա վիրավոր․ ավտոմեքենաները հայտնվել են հետիոտի համար նախատեսված մայթին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օգոստոսի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Կոտայք գյուղի Կենտրոնական փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 36-ամյա Վասիլ Թ․-ի վարած «Mercedes C» մակնիշի և 41-ամյա Նորայր Ս․-ի վարած «Mercedes E» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով երկուսն էլ հայտնվել են հետիոտի համար նախատեսված մայթին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Հովհաննես Հ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գոռ Աբրահամյանը և Վահան Թորոսյանը։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Դավթյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր