Բարի լուր՝ հերոսի ընտանիքում. լույս աշխարհ է եկել Իշխանասարում զինակից ընկերների հետ հանուն Հայաստանի իր կյանքը զոհաբերած, «Իշխանասարի կապի Հենո» անունն ստացած լեգենդի քույրիկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Երևանի «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ»-ում՝ ժողովրդին ավելի շատ հայտնի «Արմենիա» ծննդատանը, մի իսկական տոն էր։ Օգոստոսի 27-ին նշված ծննդատանը լույս աշխարհ է եկել հրաշք աղջնակ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լույս աշխարհ եկած աղջնակը հանուն Հայաստանի Հանրապետության իր կյանքը զոհաբերած, նահատակված, լեգենդ դարձած հերոս Հենրիկ Հարությունյանի՝ «Իշխանասարի կապի Հենո»-ի քույրն է։
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, հերոսի հայրն ու մայրը իրենց հրեշտակին, որի անունը դրել են իրենց հերոս որդու սիրելի անուններից մեկը՝ Սյունե, «Արմենիա» ծննդատնից արդեն բերել են տուն։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում ծնողներն ասում էին. «Մինչև մեր Սյունեին ունենալը մեր տունն ասես խավար լիներ։ Միակ լուսավոր կետը մեզ համար մեր տան փոքրիկ անկյունն էր, որը շատերը համարում էին Եռաբլուր զինվորական պանթեոն, որտեղ ամեն օր այցելուների պակաս չի եղել ոչ միայն մեր, այլև հանրապետության տարբեր մարզերից, մայրաքաղաքից, արտերկրից, նաև այցելում են հերոսածին մայրեր, որոնց որդիները նույնպես լեգենդներ են, ինչի համար մենք մեր երախտիքի ու շնորհակալանքի խոսքերն ենք ուղղում բոլորին, այդ թվում «Արմենիա» ծննդատանը, բժիշկ Սոնա Գուրգենովնային, Պաշտպանության նախարարությանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, Ռազմական ոստիկանությանը, ովքեր առաջին իսկ օրից մեզ հետ կիսել են մեր վիշտը։ Բայց այդ վիշտը հպարտության վիշտ էր, քանի որ մեր Հենոն ու նրա նման հազարավոր տղաներ՝ սկսված Արցախյան առաջին պատերազմից մինչև մեր օրերը, զոհաբերեցին Աստծո կողմից իրենց տրված ամենաթանկը՝ կյանքը։ Ու իզուր չէ ասված՝ կյանք՝ կյանքի գնով»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս բարի լուրն արդեն ոչ միայն ողջ Զոլաքարում է կայծակնային արագությամբ տարածվել, այլև մարզում ու հերոսածին մայրերի շրջանում։
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԵՆՐԻԿ ՀՈՎԻԿԻ
Ծնվել է 2002 թ․ դեկտեմբերի 15-ին Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում։ 2008-2017 թթ․ հաճախել է Զոլաքարի թիվ 1 միջն․ դպրոցը գերազանց առաջադիմությամբ։ 2017-2021թ․սովորել Գեղարքունիքի տարածաշրջանային քոլեջի համակարգչային ծրագրավորում բաժինը, այնուհետև կարմիր դիպլոմով տեղափոխվել է Երևանի պետական Պոլիտեխնիկական համալսարանի 2-րդ կուրս։
2021թ հուլիսի 11-ին զորակոչվել է բանակ, ծառայության անցել Երևանի կապի ուսումնական զորամասում։ Ծառայել է անձնվիրաբար՝ վայելելով հարգանք և պատիվ։Ծառայության ընթացքում ստացել է շքանշաններ՝ «Կապի գերազանցիկ» , «Գաղտնիության 3-րդ կարգ», «Բանակի գերազանցիկ», «Մարտական հերթապահություն» և շատ պատվոգրեր։ Ստանալով կրտսեր հրամանատարի կոչում՝ տեղափոխվել է իր հիմնական զորամաս որպես ԿԱՊԱՎՈՐ։
2022թ․ սեպտեմբերի 13-ից 14-ը հակառակորդի կողմից սանձազերծված մարտական գործողություններին մասնակցել է առաջին իսկ վայրկյաններից, որպես դիրքի ավագ անընդմեջ իրականացրել է անձնակազմի գործողությունների ղեկավարում և մասնակցել է յուրահատուկ խիզախությամբ և քաջությամբ։
Վտանգելով իր կյանքն անթերի կատարել է իր առջև դրված բոլոր առաջադրանքները և մշտապես անխափան պահելով կապը՝ հնարավորություն է տվել հրամանատարությանը ղեկավարել ամբողջ զորամասի մարտական գործողությունները։ Ամբողջ մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերել է ՀԶՈՐ ԿԱՄՔ, ՄԵԾ ՍԵՐ ԴԵՊԻ ՀԱՅՐԵՆԻՔ ԵՎ ԶԻՆԱԿԻՑ ԸՆԿԵՐՆԵՐ։
ԿԱՊԻ ՀԵՆՈՆ շատ լավ գիտակցում էր, որ եթե կորցնեին Իշխանասարը, ապա Սյունիքն ու Արցախը կմնար թշնամու ձեռքերում, այդ իսկ պատճառով անգամ չի խնայել իր կյանքը։ Նա որպես կապավոր հիանալի է կատարել ոչ միայն իր խնդիրները, այլև մարտի դաշտից դուրս է բերել բազմաթիվ վիրավորների և զոհված տղաների մարմիններ, կատարել է բազմաթիվ այլ կարևորագույն գործողություններ։
Գիտակցաբար մարտնչել է մինչև վերջ, սեպտեմբերի 14-ին վիրավոր ընկերոջը գրկած դուրս բերելիս անմահացել է թշնամու դիպուկահարի կրակոցից։ Այն դիրքը, որը իր կյանքի գնով պահել և որտեղ անմահացել է անվանակոչել են ԿԱՊԻ ՀԵՆՈՅԻ անունով։
Հուղարկավորված է հայրենի գյուղում։
Իշխանասարի կապի Հենոյի բոլոր արարողություններին մասնակցել են նրա ծառայած երկու զորամասների սպայական կազմը՝ հարգանքի տուրք մատուցելով։
Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Արծիվ 30 Արարատ»,
«Քաջարի մարտիկ», «Հայոց բանակի գերազանցիկ», «ՀՀ ԶՈւ լավագույն զինվոր_մարտիկ» մեդալներով։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի