211652_close_icon
views-count81419 դիտում article-date 12:07 23-08-2018

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 43–ամյա վարորդը գազի ցիստերնով բախվել է երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել. կա վիրավոր. ժամանել են ՃՈ վաշտի հրամանատարն ու տարածքի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Գավառ քաղաքի բնակիչ, 43-ամյա Հովհաննես Գրիգորյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 56-րդ կմ հատվածում իր վարած ЗИЛ 130 մակնիշի 31 LO 223 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ պայմաններում, բախվել է ճանապարհի երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Գավառի բնակիչ, 71-ամյա Ալբերտ Գրիգորայնը տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Գառնիկ Մնեյանի և խմբի պետ Վահան Միքայելյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան, որը գազի ցիստերնով է եղել, կողաշրջվելուց հետո գազի ուժեղ արտահոսք է ունեցել և փրկարարները, ոստիկանները տևական ժամանակ աշխատանքներ են կատարել՝ գազի արտահոսքը դադարեցնելու ուղղությամբ: Վթարի մասին Ճո 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորը վարորդի հայրն է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 124+
124+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր