211652_close_icon
views-count63350 դիտում article-date 23:46 22-08-2018

Խոշոր հրդեհ Արագածոտնի մարզում. գազալցակայանի տարածքում առաջացած հրդեհի սև ծուխը տեսանելի էր մի քանի կիլոմետրից. օպերատիվ են գործել հրշեջներն ու գազալցակայանի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի «Մուղնու գյոլ» կոչվող տարածքում՝ գազալցակայանի մոտ, հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Ղազարյանի գլխավորությամբ։ Հրշեջներն ու քաղաքացիները նախ կանխել են խոտածածկույթում եղած ոչ պիտանի, մոտ 150 հատ անվադողերի հրդեհի հետևանքով առաջացած խոշոր հրդեհի տարածումը, ապա մարել այն։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կրակն այնքան ուժեղ է եղել, որ սև ծուխն անգամ տեսանելի է եղել մի քանի կիլոմետրից, և եթե գազալցակայանի աշխատակիցներն ու Աշտարակի հրշեջ-փրկարարները օպերատիվ ու ճիշտ չգործեին, կրակի «լեզուները» կհասներ գազալցակայանին։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր