211652_close_icon
views-count60536 դիտում article-date 10:42 14-08-2018

Արտակարգ դեպք Երևանում. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տարածքում թալանել են Պետական եկամուտների կոմիտեի 3-րդ բաժնի պետին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգսոտսի 12-ին Երևանում տեղի ունեցած գողության փաստով: Ժամը 13:00-ի սահմաններում Երևան քաղաղքի Ավան վարչական շրջանի բնակիչ, 42-ամյա Թադևոս Մկրտչյանը ահազանգել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ նույն օրը ժամը 09:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնին պատկանող ավտոկայանատեղիում կոտրել են իրեն պատկանող Mercedes մակնիշի 99 ՏՏ 994 համարանիշի ավտոմեքենայի ապակին և այնտեղից գողացել իր պայուսակը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Թ. Մկրտչյանը հայտնել է, որ պայուսակում եղել է iPhone և Մոտոռոլա տեսակի բջջային հեռախոսներ, անձնագիրը, ID քարտը, վարորդական իրավունքի վկայականը, մի քանի բանկերի քարտեր, 300 հազար դրամ և մոտ 600 լիտր «Ֆլեշ» ՍՊԸ-ի վառելիքի կտրոններ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Թ. Մկրտչյանը աշխատում է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեում՝ 3-րդ բաժնի պետ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր