211652_close_icon
views-count4111 դիտում article-date 16:05 07-08-2018

Ուսմանովը 550 մլն ֆունտով Կրոնկեին վաճառեց «Արսենալի» բաժնետոմսերի 30%-ը

Ռուսաստանցի միլիարդատեր Ալիշեր Ուսմանովը «Արսենալում» իր փայաբաժինը վաճառեց ակումբի բաժնետոմսերի հիմնական սեփականատեր, մարզական մագնատ Սթեն Կրոնկեին: Ուսմանովին պատկանող 30% բաժնետոմսերի արժեքը կազմել էր 550 մլն ֆունտ: Արժեթղթերի համար վճարի մի մասը կֆինանսավորվի «Դոյչե Բանկի» վարկի, ինչպես նաև Կրոնկեի անձնական միջոցների հաշվին: Այս գործարքով ավարտվում է լոնդոնյան ակումբի երկու համասեփականատերերի միջև երկարամյա կոնֆլիկտը: Դրա ավարտից հետո Կրոնկեն կդառնա ակումբի միանձնյա սեփականատեր:

Նմանատիպ նյութեր