211652_close_icon
views-count3063 դիտում article-date 10:28 29-07-2018

Ինդոնեզիայի զբոսաշրջային կենտրոններից մեկում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժն առնվազն 10 մարդու կյանք է խլել

Սույն թվականի հուլիսի 29-ին՝ տեղական ժամանակով ժամը 02:47-ին (Գրինվիչի ժամանակով` հուլիսի 28-ին ժամը 22:47-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հարավային լայնության 8.330 և արևելյան երկայնության 116.490 աշխարհագրական կոորդինատներով (Ինդոնեզիա, Մատարամ քաղաքից 53 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 6.4 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 9 բալ: [url=https://www.bbc.com/news/world-asia-44996035]«BBC»[/url] լրատվական գործակալությունը հաղորդում է, որ երկրաշարժի հետևանքով մահացել է 10 մարդ, բազմաթիվ շենքեր փլուզվել են, մոտ 40 մարդ վնասվածքներ է ստացել։ Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը զբոսաշրջային հայտնի վայր է, որտեղ ամբողջ աշխարհից հազարավոր զբոսաշրջիկներ են հավաքվում։

Նմանատիպ նյութեր