211652_close_icon
views-count75244 դիտում article-date 22:49 28-07-2018

Վանաձորի նախկին քաղաքապետն ու կադաստրի նախկին պետը կասկածվում են քաղպաշտպանության համար նախատեսված գազաապաստարանը կոռուպցիոն եղանակով «իրար մեջ» անելու մեջ

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, երեկ՝ հուլիսի 27-ին, Լոռու մարզի դատախազությունից, ոստիկանության Լոռու մարզային վարչություն է ուղարկվել Վանաձոր քաղաքի բնակիչ, 60-ամյա Արթուր Կարապետյանի դիմումը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Կարապետյանը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և հայտնել, որ Վանաձոր քաղաքի բնակիչ, 59-ամյա Սամվել Դարբինյանը կոռուպցիոն համաձայնության է եկել Վանաձոր քաղաքի անշարժ գույքի կադաստրի նախկին պետի հետ, ինչի արդյունքում երկուսով կայացրել են որոշում ու որպես սեփականություն, Վանաձորի Խորենացի փողոցի թիվ 10 շենքի տակ գտնվող քաղպաշտպանության համար նախատեսված՝ 168 քմ մակերեսով գազաապաստարանը օտարել են և հիմա այն կադաստրի նախկին պետը փորձում է 20-25 հազար դոլարով վաճառել: Գ. Շամշյանի տեղեկություններով, Ս. Դարբինյանը Վանաձորի նախկին քաղաքապետն է, իսկ կադաստրի նախկին պետը՝ Գերասիմ Անդրեասյանը: Փաստի առթիվ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում նյութեր են նախապաատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկանություն են հրավիրվելու նախկին քաղաքապետն ու կադաստրի պետը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր