211652_close_icon
views-count166349 դիտում article-date 19:26 23-07-2018

Խոշոր ու ողբերգական ավտովթար Շիրակի մարզում․ Սարալանջ գյուղում բախվել են Toyota Sequoia-ն և ЗиЛ-ը․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հուլիսի 23-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արթիկ - Ալագյազ ավտոճանապարհի 6 կմ հատվածում, Սարալանջ գյուղի վարչական տարածքում բախվել են Toyota Sequoia մակնիշի 58 VՕ 888 համարանիշի և ЗиЛ մակնիշի 14 ԼU 235 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 4 հոգի տեղափոխվել են Արթիկի հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արթիկի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը բաժնի պետ Մինո Մխիթարյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնի ավագ քննիչ Նարեկ Մանանդյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունը ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի, վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածները ասում են, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արթիկի հրշեջ - փրկարարները։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Toyota Sequoia-ն հաշվառված է Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ 44-ամյա Ժիրայր Հակոբյանի անվամբ, իսկ ЗиЛ-ը Արթիկ քաղաքի բնակիչ 65-ամյա Արամ Հովսեփյանի անվամբ։ Գ․ Շամշյանի տեղեկություներով, ЗиЛ-ի վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։ [color=#EF2929] 21։00 Քիչ առաջ Շիրակի մարզի ոստիկաններն ու քննչական բաժինը պարզել են՝ ЗиЛ-ը վարել է Արթիկ քաղաքի բնակիչ 59-ամյա Արամ Հովսեփյանը, Toyota Sequoia-ն վարել է Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ 21-ամյա Արսեն Հակոբյանը։ Հիվանդանոց են տեղափոխվել Ա․ Հակոբյանը, նրա ուղևորներ՝ համագյուղացիներ՝ 20-ամյա Լյուդվիգ Մկոյանը, 19-ամյա Արամ Սեդրակյանը, իսկ Toyota Sequoia-ի մյուս ուղևոր՝ վարորդի համագյուղացի 21-ամյա Գևորգ Ղարիբյանը տեղում մահացել է։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [/color] [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 91+
91+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր