211652_close_icon
views-count14768 դիտում article-date 17:21 12-07-2018

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. «Բելաջիո» ռեստորանի մոտ բախվել են Volkswagen-ն ու Renault-ը. կա վիրավոր. վարորդներից մեկը եղել է խմած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Ներքին Պտղնի գյուղում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Ներքին Պտղնի գյուղի բնակիչներ՝ 22-ամյա Նարեկ Մանուկյանի վարած Vokswagen մակնիշի 29 Ս 101 համարանիշի և 54-ամյա Սպարտակ Մնացականյանի վարած Renault մակնիշի 35 ԼG 180 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Renault-ի վարորդ Ս. Մնացականյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության. պարզվել է, որ Ս. Մնացականյանը եղել է ոչ սթափ (խմած), իսկ Ն. Մանուկյանը՝ սթափ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր