211652_close_icon
views-count83262 դիտում article-date 11:42 03-06-2019

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ВАЗ 21120-ն ու Volkswagen-ը. վարորդներից մեկը եղել է խմած և վթարի վայրում դեբոշ է սարքել. 5 վիրավորներից 2-ը մանկահասակներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Երևան քաղաքի Արտաշատի խճուղի թիվ 175 էլեկտրասյան դիմաց բախվել են Արարատի մարզի բնակիչ՝ 44-ամյա Գևորգ Ղազարյանի վարած ВАЗ 21120 մակնիշի T 349 PE 198 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 29-ամյա Գրիգոր Զոհրաբյանի վարած Volkswagen մակնիշի 35 RF 098 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդն ու նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 28-ամյա Ծաղիկ Ամիրխանյանը, 3-ամյա Ալեքս Զոհրաբյանը և 4-ամյա Ավետիս Զոհրաբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Վթարի հետևանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև ВАЗ 21120-ի վարորդը։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Ավագյանի և նույն գումարտակի 7-րդ դասակի հրամանատար Արշակ Սաիյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի և Խաչիկ Գևորգյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Խ. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ВАЗ 21120-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ, դեպքի վայրում էլ մի իսկական դեբոշ է սարքել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր