211652_close_icon
views-count123065 դիտում article-date 13:49 10-07-2018

Առեղծվածային դեպք Երևանում. ԴԱՀԿ–ի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ հուլիսի 10-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի վրա գտնվող ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման վարչական շենքի ավտոկայանատեղիում ավտոմեքենաներ են այրվում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարներ, ովքեր մարել են հրդեհը, սակայն գրեթե ամբողջովին ոչ շահագործելի է դարձել ВАЗ 21010 մակնիշի 34 PՏ 949 համարանիշի, Mercedes մակնիշի 34 CV 251 համարանիշի, ВАЗ 2121 մակնիշի 75 ՏP 007 համարանիշի և մասամբ այրվել են BMW մակնիշի 34 NT 584 համարանիշի և Toyota Corolla մակնիշի 91 XX 999 համարանիշի և Volkswagen մակնիշի 22 ԼՏ 394 համարանիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Կա 2 վարկած. կամ անցորդը կամ անցորդները անփույթ են գտնվել, ծխախոտ են նետել չոր խոտերի մեջ, կամ էլ միտումնավոր հրկիզել են ավտմեքենաները: Այդ 2 վարկածի ուղղությամբ հետաքննություն է կատրվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վնասված բոլոլ ավտոմեքենաների տերերը ԴԱՀԿ աշխատակիցներ են, քանի որ այս տարածքում, նշված ավտոկայանատեղիում կողմնակի ավտոմեքենաների մուտքը խստիվ արգելված է: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի Տեսանյութը՝ Մկրտիչ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր