211652_close_icon
views-count68794 դիտում article-date 09:22 06-07-2018

Կասկադյորական վթար Կոտայքի մարզում. Mercedes-ը բախվել է կայանված Mercedes-ին. վերջինն էլ առաջ ընթանալով՝ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի. վիրավորրներին առաջինը օգնության են հասել ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 11.5 կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 34 ՏZ 103 համարանիշի և Mercedes մակնիշի 978 AG 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի շկական կենտրոն: Վիրավորներին, ովքեր երիտասարդ աղջիկներ են եղել, առաջինը օգնության են հասել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները ( վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ) և քաղաքացիները: Օպերատիվ են գործել Աբովյանի հիվանդանոցի բժիշկները: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ բեռնատար Mercedes-ը ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված է եղել և մեքենայատերը, ով աշխատում է մենեջեր, իջել է ավտոմեքենայից և մտել խանութ, այդ ժամանակ մյուս Mercedes-ը մեծ արագությամբ, դեպի Սևան ընթանալիս, բախվել է կայանված բեռնատար Mercedes-ին ու հարվածն այնքան ուժգին է եղել, որ Mercedes-ն առաջ ընթանալով՝ անցել է ճանապարհի բաժանարար կանաչ գոտու հատվածով և, դուրս եկել ճանապարհի հանդիպակաց գոտի: Երջանիկ պատահականություն է եղել, որ այդ պահին հանդիպակաց գոտով այլ ավտոմեքենաներ չեն անցել: Ճանապարհային ոտիկանությունը պարզում է է վարորդների և վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր