211652_close_icon
views-count36324 դիտում article-date 15:04 10-10-2024

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի գյուղում բախվել են «Kia»-ն ու «Opel»-ը. վերջինն էլ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, կոտրել գազատար խողովակների երկաթե սյուները. օպերատիվ են գործել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտճանապարհի Զովունի գյուղի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Վարդան Կ.-ի վարած «Opel» մակնիշի և Երևանի բնակիչ 37-ամյա Դավիթ Խ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ «Opel»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել գազատար խողովակներին, երկաթե սյուներից 2-ը կոտրել ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և օրվա պատասխանատու, դասակի հրամանատար Սահակ Գալստյանի:  

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արմեն Ավետիսյանն ու կրտսեր պարեկ Գարեգին Հակոբյանը:

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:  

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր